17 պատճառ անցնել ԷՍ-ի

17  պատճառ անցնել Էլեկտրոնային սիգարետին

1.   ԷՍ-ը չեն վնասում առողջությունը, ինչը բնորոշ է սովորական սիգարետին:

Սովորական սիգարետի մեջ կա 4000 վնասակար նյութեր, ներառյալ շմոլ գազը:Հեղուկը, որով լիցքավորում են ԷՍ-ը, ունի հետևյալ կազմը՝

պրոպիլենգլիկոլ( օգտագործվում է սիգարետի և կոսմետիկայի արտադրությունում)

սննդային գլիցերին( սննդարդյունաբերության մեջ)

մաքուր թերապևտիկ նիկոտին( կամ էլ առանց նիկոտին)

թորած ջուր և համային հավելումներ

2.   Օգտագործելով ԷՍ-ը, դուք վերահսկում եք նիկոտինի քանակը օրգանիզմում և քիչ-քիչ նվազեցնում այն:

Դուք ինքներդ կարող եք ընտրել նիկոտինի պարունակության տոկոսը հեղուկում 0մգ մինչև 18մգ (թունդ սիգարետները):

3.   ԷՍ-ը կարելի է օգտագործել այն վայրերում, որտեղ ծխել չի կարելի:

ԷՍ-ը կարելի է ծխել բնակելի շենքում, գնացքում, ինքնաթիռում, ռեստորանում և սրճարանում, մեքենայի մեջ, առանց վնասելու շրջապատող մարդկանց առողջությունը և առանց վրդովմունք առաջացնելու:

4.   ԷՍ-ի համար ծախսված գումարը սովորական սիգարետի վրա ծախսված գումարից ավելի քիչ է:

Ընդհանուր գումարը, որը ծախսվում է ԷՍ ծխելու համար, շատ ավելի քիչ է, քան սովորական սիգարետինը:

5.   Անցնելով ԷՍ-ին, դուք կզգաք, թե ինչպես է նորից վերականգնվում ձեր հոտառությունն ու համի զգացողությունը:

Սովորական սիգարետը ծխելիս ծխողը աստիճանաբար սկսում է դժվարությամբ տաբերել հոտերը և համային հավելումները: ԷՍ-ը կվերադարձնի համի և հոտի ձեր կորցրած հարստությունը:

6.   ԷՍ-ով դուք ավելի շատ բան կհասցնեք: Հիմա հարկավոր չէ ժամանակ ծախսել ծխելու համար:

Իրոք, հիմա պետք չէ դուրս գալ աշխատասենյակից և ծխել փողոցում: Կծխեք այնտեղ, որտեղ կուզեք:

7.   ԷՍ-ը թույլ է տալիս վայելել հարյուրավոր ամենահնարավոր հոտերն ու համերը:

Էլ սիգարետի հեղուկը կարող է ունենալ սիգարետի համ, մրգերի, հատապտուղների, քաղցր, ալկոհոլային և այլ համեր:

8.   ԷՍ-ի վրա չեն ազդում օրենքի այն սահմանափակումները, որոնք վերաբերվում են ծխելուն:

Դուք ազատ կարող եք ծխել ԷՍ-ը աշխատավայրում, ինքնաթիռում, գնացքում, սրճարանում և ռեստորանում, բոլոր հասարակական վայրերում, որտեղ սովորական սիգարետ ծխելն արգելված է:

9.   ԷՍ-ը չի պարունակում խեժ  և այլ ուրիշ վնասակար նյութեր, որոնք պարունակում է սովորական սիգարետը:

10. Պասիվ ծխելու հետևանքները ամբողջովին բացառված են, իսկ դա նշանակում է, որ ձեր հարազատներին վնաս չի լինի:

ԷՍ ծխելու ընթացքում արտադրվում է ոչ թե  ծուխ, այլ սառը գոլորշի: Այնպիսին, ինչպիսին օդը թարմացնող հեղուկներն են:

11. ԷՍ-ի մեջ չկա վտանգավոր խեժ, և, դա նշանակում է, որ չկա նաև ատամների դեղին նստվածքը:

Միայն գոլորշի և մաքուր թերապևտիկ նիկոտին(0-18մգ պարունակությամբ):

12. Տհաճ սիգարետի հոտը այլևս չի ներծծվի ձեր հագուստի և մազերի մեջ:

ԷՍ-ը չունի ծուխ, դա նշանակում է, որ ոչինչ չի ներծծվի ձեր հագուստի մեջ, ձեռքերին և մազերին: Նույնիսկ համային հավելումներով հեղուկը ծխելիս արտաշնչվող գոլորշին ոչ մի հոտ չունի, իսկ եթե ունի էլ՝ միայն հաճելի: Օրինակ՝ մալինայի կամ շոկոլադի: Այդ համը ընտրում եք դուք:

13. ԷՍ-ը ծխելիս դուք կմոռանաք ծխողներին բնորոշ այն կոշտ հազը, որ ունենում եք առավոտյան:

ԷՍ-ի սառը գոլորշին չի գրգռում կոկորդը, բրոնխները և թոքերը:

14. ԷՍ-ը հրդեհ առաջացնելու վտանգ չունի, որովհետև նրա մեջ այրման պրոցես չի կատարվում:

ԷՍ-ի մեջ այրման պրոցես չի կատարվում: Դրան ավելացրած այն, որ օգտագործվող մարտկոցները ունեն 3,3Վ լարում և չեն կարող հրդեհի առաջացման պատճառ դառնալ:

15. Իսկ եթե չկա այրման պրոցես, ուրեմն չկա շմոլ գազ, որը ծխողի մոտ առաջացնում է գլխացավ:

Շմոլ գազը թունավորում է օրգանիզմը, իսկ մեծ հաշվով ճնշում է մարդու կենտրոնական նյարդային համակարգը և կարող է մահվան պատճառ դառնալ: ԷՍ-ը այդպիսի վտանգ չի ներկայացնում:   

16. ԷՍ-ը չի կեղտոտում շրջապատող առարկաները, չէ որ նրանից մոխիր չի առաջանում:

ԷՍ-ը ոչ մի հետք չի թողնում; Նրա մնացորդները չեն շպրտում փողոց;

17. ԷՍ-ը- դա մի քայլ է լիովին հրաժարվել ծխելուց նրանց համար, ովքեր  որոշել են նոր կյանք սկսել;

Միայն ԷՍ ծխելիս կարելի է կարգավորել նիկոտինի պարունակության չափը, հետզհետե իջեցնելով նրա քանակը մինչև 0-ի; Հետո կարելի է ծխել միայն մաքուր համային հեղուկը կամ էլ լիովին հրաժարվել այդ սովորությունից;