Բաղադրության մասին

Հեղուկի Բաղադրությունը

Ավանդական հեղուկի բաղադրության մեջ մտնում են հետևյալ նյութերը՝ պրոպիլենգլիկոլ (PG), բուսական գլիցերին (VG), սննդային համային հավելումներ, հեղուկ նիկոտին, թորած ջուր:

Պրոպիլենգլիկոլ

PG

 

 

 

 

 

 

 

Պրոպիլենգլիկոլ(պրոպալդիոլ)- քաղցրահամ, անգույն, հիդրոսկոպիկ հեղուկ է: Քիմիական բանաձևը C3H6OH: Հայտնի են պրոպիլենգլիկոլի 2 իզոմերներ – 1,2 –պրոպանդիոլ և 1,3 –պրոպանդիոլ:Պրոպիլենգլիկոլը ամբողջովին լուծվում է ջրով, ացետոնով, դիէթիլ յուղով, միատոմանի սպիրտով, գլիկոլներով, ամիններով, քլորոֆորմով և շատ օրգանական լուծիչներով:

 Օգտագործվում է՝

  • ինչպես բնական և սինթետիկ նյութերի լուծիչ, մածուկների, պաստաների, քսուքների, շամպունների պատրաստման համար և նաև դեղագործական և կոսմետիկ արտադրության մեջ (մոտավորապես 10%):
  •  սննդային արդյունաբերության մեջ( 10%-12%) – որպես լուծիչ սննդային հավելումների և թութունը մշակելու համար: Այն ունի մանրէասպան հատկություն:
  • սննդային արդյունաբերության մեջ պրոպիլենգլիկոլը գրանցված է որպես սննդային հավելում  E1520, որպես խոնավությունը պահող և փափկեցնող գործոն:

Գլիցերին

VG

 

 

 

 

 

Գլիցերին( եռատոմ սպիրտ) – անգույն, հիդրոսկոպիկ, մածուցիկ,  քաղցր համով, առանց հոտի հեղուկ է: Քիմիական բանաձևը – C3H5(ՕH)3: Լուծվում է ջրի բոլոր վիճակների  մեջ, էտանոլի, մետանոլի, ացետոնի մեջ:

Գլիցերինը օգտագործվում է որպես սննդային հավելում E422 հրուշակագործության մեջ, որակը բարելավվելու համար, գլիցերինի օգտագործումը պակասեցնում է հացաբուլկեղենի նեխումը, մակարոնը դարձնում է քիչ կպչուն:

Գլիցերինը օգտագործվում է սուրճի, թեյի, իմբիրի և այլ բուսական նյութերի մշակման համար:

Գլիցերինը լայն կիրառություն ունի ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունում: Այն էքստրակտը, որը պատրաստված է գլիցերինի հիմքով, տալիս է խմիչքին «փափկություն»:

Բժշկության և դեղորայքի արտադրության մեջ գլիցերինը օգտագործում են դեղորայքը լուծելու, հեղուկ դեղորայքի մածուցիկությունը պահպանելու համար և խոչընդոտում է նրանց ֆերմենտային փոփոխությանը: Գլիցերինը պահպանում է քսուքները, կրեմները, մածուկները չորանալուց:

Գլիցերինը ունի անտիսեպտիկ հատկություն:     


Թորած ջուր

W

 

 

 

 

 

 

Ջուրը(ջրածնի օքսիդ) - անգույն, անհամ, անհոտ հեղուկ է: Քիմիական բանաձևը՝ H2O: Երկրագնդի մոտավորապես 71%-ը կազմված է ջրից:

Ջուրը հանդիսանում է ուժեղ բևեռային լուծիչ: Բնական պայմաններում միշտ պարունակում է լուծված նյութեր( աղեր, գազեր):


Նիկոտին

NK

Նիկոտինը հիդրոսկոպիկ, յուղային, տհաճ հոտով, այրող համով հեղուկ է: Հեշտ խառնվում է ջրի հետ: Քիմիական բանաձևը C10H14N2: Նիկոտինը, ինչպես ամին, առաջացնում է աղեր թթուների հետ, որոնք հիմնականում պինդ են և ջրում լավ լուծվող: Նիկոտինը հեշտ թափանցում է օրգանիզմ մաշկի միջոցով:Հիմնական նիկոտինը այրվում է եռացող կետից ցածր ջերմաստիճանի տակ, իսկ նրա գոլորշիները օդում բռնկվում են 950C տակ, չնայած որ գոլորշին ունի ցածր ճնշում:

Նիկոտինը, որպես ալկոլոիդ, գտնվում է թութունի մեջ, քիչ քանակությամբ տոմատի, կարտոֆիլի, բադրիջանի, կանաչ բուլղարական բիբարների մեջ: Նիկոտինը ուժեղ ազդող նեյրոտոկսին է, ազդում է միջատների վրա:


Սննդային հավելումներ

Սննդային համային հավելումները հոտահամային նյութեր են, նախատեսված համ և հոտ ապահովելու համար:

Համային հավելումները իրենցից ներկայացնում են բարդ խառնուրդներ՝բնական և սինթետիկ կառուցվածքով, մշակված այնպես, որ համապատասխանեն տվյալ սննդի պահանջներին, այսինքն՝ պաղպաղակ, ալկոհոլային խմիչքներ, հացաբուլկեղենի տեսակներ: