Էլեկտրոնային սիգարետի մասին

Էլեկտրոնային  սիգարետը աշխատում է հետևյալ կերպ՝

Կոճակը սեղմելիս ատոմայզերի պարուրակը  տաքանում է և սկսում է գոլորշիացնել հեղուկը, առաջացնելով թանձր (խիտ) գոլորշի, որը մենք ներշնչում ենք: Այսինքն այրում  տեղի չի ունենում և մենք ամեն ծխելուց չենք ստանում այն 4000-5000 վնասակար նյութերը, որոնք վտանգավոր են մեր օրգանիզմի համար:

   Հեղուկը, որը Էլեկտրոնային սիգարետում գոլորշի է առաջացնում, ունի հետևյալ բաղադրությունը՝

  • Պրոպիլենգլիկոլ (PG)
  • Սննդային գլիցերին (VG)
  • Հեղուկ նիկոտին (մասնավոր դեպքերում)
  • Սննդային համային հավելումներ

Այս բոլոր բաղադրամասերը չի կարելի բացառապես անվնաս համարել, բայց վնասակար նյութերի քանակը, որոնք արտադրվում են գոլորշու առաջացման ընթացքում, հազարավոր անգամներ ավելի քիչ են, քան ավանդական ծխախոտի այրվելու ժամանակ: Դրա շնորհիվ է, որ այն մարդիկ, ովքեր սկսում են ծխել ԷՍ, զգում են այն բոլոր դրական փոփոխությունները, որոնք զգում են ծխելուց հրաժարված մարդիկ:

  • Անհետանում է տհաճ ծխի հոտը բերանից և ձեռքերից
  • Ընդհանուր ինքնազգացողությունը լավանում է
  • Շնչառական խնդիրներն անհետանում են. շնչում ես թեթև և հանգիստ, առանց հևոցների
  • Սննդի  համը ավելի լավ ես զգում

Եվս մեկ դրական երևույթ - կարող ես ծխել այնտեղ, որտեղ արգելված է ծխելը, քանի որ ոչինչ չի վառվում և ոչ մի ծխի հոտ չի գալիս:

ԷՍ-ի հետ կապված ծախսերը  - հեղուկը և պահեստային մասերը: Իրականում այդ ամենը արժենում է ավելի էժան, քան ծխող մարդը ծախսում է սովորական ծխախոտի համար: 

Հեղուկը լինում է տարբեր համային բաղադրությամբ - մրգային համերով, սուրճի, վանիլինի, կարամելի, տարբեր թութունների համերին մոտ համերով: Արտասովոր (ոչ սովորական) համերի տեսակներ, ինչպիսին են կոլայի կամ ռոմի համերը: 

Հեղուկները նաև տեսակավորվում են ըստ նիկոտինի պարունակության (թնդության)

Մեզ մոտ առկա են ինչպես նիկոտին չպարունակող հեղուկներ 0մգ/մլ պարունակությամբ այնպես էլ՝ 3մգ/մլ, 6մգ/մլ, 10մգ/մլ, 14մգ/մլ, 18մգ/մլ:

Այսինքն, դուք միշտ կարող եք ընտրել այն տարբերակը, որը բաղադրությամբ ավելի մոտ է այն սովորական ծխախոտին, որը դուք ծխել եք, դրան ավելացրած նաև այն, որ նիկոտինի խտությունը քիչ-քիչ կարելի է իջեցնել, եթե ցանկանում եք Էլ - Սիգարետի միջոցով ընդհանրապես թողնել ծխելը:

Էլեկտրոնային սիգարետի մոդելները (ձևը) չափազանց շատ են: Դրանք տարբերվում են արտաքին տեսքով, չափսերով և ներքին կառուցվածքով: Կան ավտոմատ(ակտիվանում են ավտոմատ, օգտագործելու ընթացքում) և ձեռքի ղեկավարմամբ (ակտիվանում են կոճակը սեղմելով): Ավելի պրակտիկ է երկրորդ տարբերակը, դրանով շատ ավելի հարմար է վերահսկել, ղեկավարել ծխելու տևողությունը, հարմար է փոխել և մաքրել ատոմայզերը:

Արտաքին տեսքը ընդհանրապես կախված է մարտկոցից - որքան սիգարետը փոքր է, այնքան թույլ է մարտկոցը: Իրական սիգարետի չափսերին մոտ ԷՍ-ը պրակտիկ չեն, նրանց մարտկոցը չափազանց թույլ է, չի ապահովում նաև գոլորշի առաջացնելու պահանջները: Հենց այդ պատճառով մենք չենք վաճառում փոքր մոդելի սիգարետներ: Մեզ մոտ վաճառվող մարտկոցները ունեն 600mAh, 900mAh, 1100mAh  հզորություն, ինչը թույլ է տալիս գործածել սիգարետը 600mAh-ը 5-8ժամ, 900mAh-10-14ժամ, 1100mAh- մինչև18ժամ ակտիվ գործածման ժամանակ:

Ամենակարևոր մասը ատոմայզերն է – նրանից է կախված գոլորշու քանակը, հեղուկի համը և կոկորդի զգացողությունը, որի շնորհիվ ստեղծվում է  տպավորություն, որ Դուք ծխում եք և ոչ թե պարզապես գոլորշի ներշնչում :