Հեղուկների մասին

Էլեկտրոնային սիգարետի համար օգտագործվող հեղուկները, որոնք ցուցադրված են մեր խանութում, նախատեսված են բոլոր տեսակի ԷՍ-ի ատոմայզերի լիցքավորման համար:

ԷՍ-ի համար հախատեսված հեղուկների մեծ ընտրությունը հաճելի է դարձնում սովորական ծխախոտից ԷՍ-ին անցում կատարելը: ԷՍ-ի հեղուկները հետաքրքրում են իրենց մեծ տեսականիով: ԷՍ-ի հեղուկի մեջ պարունակվող բոլոր բաղադրամասերը օգտագործվում են սննդային արդյունաբերության մեջ և ունեն համապատասխան վկայական:                

Համային հավելումների ընտրությունից կախված՝ ԷՍ-ը կարող է լինել մրգային, քաղցր կամ թութունի համով համային խառնուրդով, և այս դեպքում այն կունենա վառ արտահայտված բարձր որակի ծխախոտի համ: ԷՍ-ը հեղուկները կարող են պարունակել նիկոտինի տարբեր քանակություն՝

  1. 0 - առանց նիկոտին
  2. 3 մգ նիկոտինի գերցածր բաղադրությամբ
  3. 6 մգ նիկոտինի ցածր բաղադրությամբ
  4. 10 մգ նիկոտինի միջին բաղադրությամբ
  5. 14 մգ նիկոտինի բարձր բաղադրությամբ
  6. 18 մգ նիկոտինի գերբարձր բաղադրությամբ

Սկզբնական ժամանակաշրջանում ծախսերի 30%-40% կազմում  է հեղուկների վրա ծախսը, իսկ հետագայում միայն դրանց վրա է  գումար ծախսվելու: Ծախսը ամեն մի ծխողի համար ինդիվիդուալ է: Հիմնականում դա մոտավոր 60մլ է ամսեկան, սակայն որպես կանոն սկզբում ծախսվում է մոտ 80-100մլ: Ինչպես արդեն նշել ենք,հեղուկներն ունենում են խտության մի քանի աստիճան(նիկոտինի պարունակությունը հեղուկի մեջ)

Հեղուկի խտության ընտրությունը, որը անհրաժեշտ է ձեզ, պետք է որոշել փորձված ճանապարհով: Սկսնակներին խորհուրդ է տրվում վերցնել 10մլ հեղուկ բարձր խտություններից: Ելնելով պրակտիկայից ասենք, եթե դուք ակտիվ ծխող եք, սկսելու համար գնեք 16-18մգ: Թեկուզ եթե դուք շատ թունդ սիգարետ չեք ծխում: Այն կօգնի առաջին օրվանից գրեթե ամբողջովին հրաժարվել ավանդական սիգարետից: Հաջորդ քայլի համար անպայման պետք է ունենալ նիկոտինի ավելի ցածր պարունակություն ունեցող հեղուկներ: Եթե դուք որոշել եք ընդհանրապես հրաժարվել նիկոտինից, խորհուրդ չենք տալիս հենց առաջին օրվանից գնել 0մգ նիկոտին պարունակող հեղուկներ, քանի որ նիկոտինի պակասը ձեր օրգանիզմում ստիպելու է ձեզ ընթացքում օգտագործել ավանդական սիգարետներ: Ավելի լավ է անցումը կատարել դանդաղ՝ 18մգ, 14մգ, 10մգ, 6մգ, 3մգ, 0մգ:

Ինչ վերաբերվում է համի ընտրությանը՝

Նախ ասենք, որ մրգային համերը աշխարհում ավելի հայտնի են: Մի փորձեք այս համերը համեմատել օրինակ նարգիլեի համերի հետ: Եվ զարմանալի է, բայց փաստ, որ ԷԼ սիգարետներին անցում կատարողների մոտավոր 60-70%-ը չեն օգտագործում թութունի համով հեղուկներ: Կարծես ավելի սովորական է թվում սկզբնական ժամանակում օգտագործել թութունի համով հեղուկներ, բայց ստատիստիկան ասում է հակառակը:

Որպես խորհուրդ կարող ենք ասել, որ չեզոք համերից են՝  բալի, խնձորի, խաղողի, ձմերուկի համերը:Այս համերը, որպես կանոն ոչ շատ վառ են և չեն առաջացնում տհաճություն: (Օրինակ, ի տարբերություն  կոկոսին, որը կարելի է անընդմեջ ծխել միայն այն ժամանակ, եթե շատ եք սիրում այս միրգը): Ինչպես նաև, բոլորից շատ հայտնի է սուրճի կամ կապուչինոյի համը: Էկզոտիկ համերից շատերին դուր է գալիս կոլայի կամ ռեդ բուլի համերը: Մենթոլը միշտ կարելի է ունենալ պահեստում (կամ էլ կարելի է այն ավելացնել մյուս համերին «թարմության» և «կոկորդի իրական զգացողության» համար, կամ էլ անհամ հեղուկներին ավելացնելու համար: Թութունի համերի ընտրությունն ավելի սուբյեկտիվ է: Նրա ընտրությունը նման է սովորական սիգարետի ընտրությանը, սա այն դեպքերից է, երբ «ճաշակին ընկեր չկա»: Բայց ամեն դեպքում թութունի համային հավելումով գոնե մեկ տեսակի հեղուկ պետք է ունենալ հեղուկադարանում: