Հեղուկներ

Էլեկտրոնային Սիգարետի հեղուկ

Արտադրող երկիր՝ Լեհաստան

ԷՍ-ի հեղուկի մեջ պարունակվող բոլոր բաղադրամասերը օգտագործվում են սննդային արդյունաբերության մեջ և ունեն համապատասխան վկայական: 

Բաղադրություն՝

  •   Պրոպիլենգլիկոլ
  •   Բուսական գլիցերին
  •   Համային հավելումներ
  •   Նիկոտին (ըստ ընտրության)

Համի ընտրության մասին

Նախ ասենք, որ մրգային համերը աշխարհում ավելի հայտնի են: Մի փորձեք այս համերը համեմատել օրինակ նարգիլեի համերի հետ: Եվ զարմանալի է, բայց փաստ, որ ԷԼ սիգարետներին անցում կատարողների մոտավոր 60-70%-ը չեն օգտագործում թութունի համով հեղուկներ: Կարծես ավելի սովորական է թվում սկզբնական ժամանակում օգտագործել թութունի համով հեղուկներ, բայց ստատիստիկան ասում է հակառակը:

Որպես խորհուրդ կարող ենք ասել, որ չեզոք համերից են՝  բալի, խնձորի, խաղողի, ձմերուկի համերը:Այս համերը, որպես կանոն ոչ շատ վառ են և չեն առաջացնում տհաճություն: (Օրինակ, ի տարբերություն  կոկոսին, որը կարելի է անընդմեջ ծխել միայն այն ժամանակ, եթե շատ եք սիրում այս միրգը): Ինչպես նաև, բոլորից շատ հայտնի է սուրճի կամ կապուչինոյի համը: Էկզոտիկ համերից շատերին դուր է գալիս կոլայի կամ ռեդ բուլի համերը: Մենթոլը միշտ կարելի է ունենալ պահեստում (կամ էլ կարելի է այն ավելացնել մյուս համերին «թարմության» և «կոկորդի իրական զգացողության» համար, կամ էլ անհամ հեղուկներին ավելացնելու համար: Թութունի համերի ընտրությունն ավելի սուբյեկտիվ է: Նրա ընտրությունը նման է սովորական սիգարետի ընտրությանը, սա այն դեպքերից է, երբ «ճաշակին ընկեր չկա»: Բայց ամեն դեպքում թութունի համային հավելումով գոնե մեկ տեսակի հեղուկ պետք է ունենալ հեղուկադարանում: